copy image url
Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 11:42 14-05-2025

ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան  600 միլիարդ դոլարի համաձայնագրեր են կնքել

ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան կնքել են 600 միլիարդ դոլարի համաձայնագրեր։ Մասնավորապես, Դոնալդ Թրամփի այցի ընթացքում Էր-Ռիադում ստորագրվել է 142 միլիարդ դոլարի ռազմական գործարք, որի շրջանակում Սաուդյան Արաբիան «կստանա մարտական տեխնիկա և ծառայություններ ավելի քան տասը ամերիկյան ընկերություններից», նշվում է Սպիտակ տան մամուլի հաղորդագրությունում։ Բացի այդ, արաբական երկիրը պարտավորվել է ներդրումներ կատարել ԱՄՆ տարածքում տեղակայված արհեստական բանականության տվյալների մշակման կենտրոններում։

Իր հերթին ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունները, ինչպիսիք են Google-ը, Oracle-ը և Uber-ը, մտադիր են 80 միլիարդ դոլար ներդնել երկու երկրներում առաջատար տեխնոլոգիաների զարգացման համար։ Բացի այդ, ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիա կարտահանի գազային տուրբիններ և էներգետիկ տեխնոլոգիաներ՝ 14.2 միլիարդ դոլարի, ինչպես նաև Boeing 737-8 մոդելի ուղևորատար ինքնաթիռներ՝ 4.8 միլիարդ դոլարի չափով։ Վաշինգտոնը և Էր-Ռիադը նաև պայմանավորվել են համագործակցել էներգետիկայի ու հանքարդյունաբերության ոլորտներում։

Թրամփի վարչակազմի մամուլի հաղորդագրության մեջ այս գործարքները բնութագրվել են որպես երկու երկրների միջև գործընկերության «ոսկե դարաշրջանի» սկիզբ։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի