copy image url
Ավելին 1 տարի առաջ - 10:42 14-05-2025

 Apple-ը մշակում է տեխնոլոգիա, որը թույլ կտա  կառավարել սարքերը մտքի ուժով. WSJ

The Wall Street Journal-ի հաղորդմամբ, Apple-ը ներգրավվել է նորարարական նախագծում, որի նպատակն է հնարավոր դարձնել սարքերի կառավարումը՝ ուղեղի ազդանշանների միջոցով։ Այս տեխնոլոգիայի հիմքում ընկած է Stentrode անունը կրող իմպլանտը, որը տեղադրվում է պարանոցային երակի միջոցով՝ առանց գանգի բացման։

Սարքն ընթեռնում է ուղեղից եկող նյարդային ազդակները՝ պարզելու օգտատիրոջ մտադրությունները։ Այնուհետև ստացված ազդանշանները վերափոխվում են գործողությունների, օրինակ՝ պատկերն էկրանին տեղափոխելու։ Նախագծի հեղինակների խոսքով` սա աննախադեպ հնարավորություններ է բացում շարժման սահմանափակումներ ունեցող մարդկանց համար։

Apple-ը համագործակցում է Synchron ընկերության հետ, որը նման իմպլանտներն արդեն փորձարկել է մարդկանց վրա՝ ներառյալ շարժման խնդիրներ ունեցող պացիենտների։ Նորարարությունը կարող է հեղափոխական քայլ դառնալ թե՛ տեխնոլոգիայի, թե՛ մարդ-համակարգիչ փոխգործակցության ոլորտում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը