Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 22:48 13-05-2025

Քաղաքային իշխանությունը քանդում է թենիսի կորտերը՝ առանց սեփականատիրոջը զգուշացնելու

Երևանի Ալեք Մանուկյան փողոցում գտնվող «Արարատ» թենիսի ակումբը կանգնած է քանդման վտանգի առջև, սակայն ակումբի տնօրեն Էդուարդ Սանամյանը պնդում է, որ քաղաքապետարանից որևէ պաշտոնական ծանուցում չի ստացել քանդման գործընթացի վերաբերյալ։

Թեմայի շուրջ Oragir.News-ը զրուցել է Էդուարդ Սանամյանի հետ, որը նաև տարածքի սեփականատերն է։

«Մեզ ոչ իրազեկել են, ոչ էլ հրավիրել հանրային լսումների։ Չենք մասնակցել քննարկման, ոչ էլ որևէ առաջարկություն ենք ստացել, իսկ գերակա շահի որոշումը ընդունվել է առանց մեր իմացության»,- ասում է Էդուարդ Սանամյանը։

Նա հավելեց, որ տվյալ որոշումը չի համապատասխանում «Գերակա շահի մասին» ՀՀ օրենքին, քանի որ այդ օրենքի տրամաբանությամբ՝ հանրային կարիքների համար ենթակառուցվածք սարքելը պետք է իրականացվի այն տարածքներում, որոնք հասարակության համար առանձնապես մեծ կարևորություն չունեն․ «Իսկ մեր դեպքում խոսքը վերաբերում է գործող սպորտային հաստատությանը, որն արդեն ծառայում է հանրային շահին»։

«Երևանի փոքր կենտրոնում սա միակ թենիսային կետն է։ Հայաստանի մասշտաբով մենք ունենք ընդամենը մոտ 40 կորտ, ինչը չափազանց փոքր թիվ է մեր երկրի համար։ Իսկ հիմա, փոխարենը զարգացնեն սպորտային ենթակառուցվածքները, ցանկանում են քանդել վեց գործող կորտ՝ թողնելով ընդամենը երկուսը, և այդ տարածքում կառուցել անհասկանալի նշանակություն ունեցող օբյեկտներ»,- նշում է Էդուարդ Սանամյանը։

Մանրամասները՝ տեսանյությում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ