Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 20:30 13-05-2025

Ինչի պիտի հարուստը 20 մլն տա ու բանակից ազատվի, դա շատ վատ բան է․ հարցում

ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում է փոփոխություններ կատարել զինվորական ծառայությունում։

Նրա խոսքով՝ ժամկետային զինծառայողները կարող են ընտրել հետևյալ երեք տարբերակներից որևէ մեկը․ ծառայել 24 ամիս և ստանալ բարձր դրամական ապահովություն պետության կողմից, ծառայել 6 ամիս և պետբյուջե վճարել 15 միլիոն դրամ, ծառայել 1 ամիս և պետբյուջե վճարել 20 միլիոն դրամ։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Համաձա՞յն եք ՔՊ-ի այն առաջարկի հետ, որ 20 մլն վճարելու դեպքում նորակոչիկները կարող են մեկ ամիս ծառայել»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ համաձայն չեմ այդ որոշման հետ։

«ՔՊ-ի ոչ մի ասածի հետ համաձայն չեմ»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ համաձայն չէ։ «Ինչի մյուսը փող ունենա, նստի տունը էդ փողերը վայելի, իսկ մյուս չունեցողը գնա իր համար ծառայի, որ գլուխը դնի բարձին, հանգիստ քնի։ Անարդարություն է։ ՔՊ-ն ոչ մի անգամ էլ լավ բան չի արել»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ տղաները պետք է ծառայեն և դա սխալ որոշում է։ «Սխալ եմ գտնում, որ գումար պիտի վճարեն և ժամկետը կրճատում են»,- ասաց նա։

«Պիտի տղամարդը ծառայի։ Ինչի պիտի, եթե մեկը հարուստ ա 20 մլն դրամով բանակից ազատվի, դա շատ վատ բան ա»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում

Ձեզ գուցե հետաքրքրի