copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:04 13-05-2025

Մեղրիում էր ծառայում, մեկ տարին նոր էր լրացել․ նոր մանրամասներ՝ հոսանքահարված զինվորի մասին

«Մի քույր ուներ։ Քույրն իրենից փոքր ա։ Քույրը դպրոցական ա՝ 5-րդ, թե 6-րդ դասարան։ Ծնողները սովորական հողագործ, անասնապահ են։ Շատ լավ տղա էր, շնորքով, համեստ, շատ ընտիր, խամավոր հարս»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Վարդենուտի բնակիչներից մեկը՝ անդրադառնալով զոհված զինծառայողին։

Վարդենուտցու խոսքով՝ զինծառայողը շատ գոհ էր իր ծառայությունից։

«Ծառայությունը շատ լավ էր, ծնողները գնացել էկել էին, շնորհակալություն էին հայտնել, շատ պատվոգրեր ուներ։ Ծառայում էր Մեղրիում։ Ծառայության մի տարին նոր էր լրացել։ Մեր ժամանակով Ռուսաստան, Սիբիր գնայինք ծառայելու, էսքան մտածմունք չկար։ Հիմա մեր կողքին մեր էրեխեքը ծառայում են, հույս չունեն, որ հետ կդառնան, կգան։ Պատերազմ էլ չի։ Ես չգիտեմ էլ պատճառները։ Ահավոր բան ա»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ մայիսի 13-ին՝ ժամը 10։30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հոսանքահարման հետևանքով մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Կարեն Էդգարի Ավետիսյանը։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ