Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 15:35 13-05-2025

Կյանքը՝ գորտերի ու միջատների հարեւանությամբ․ Դեբեդ թաղամասի բնակիչներն ահազանգում են

Դեբեդ թաղամասի 4-րդ բարձրահարկ շենքի բնակիչներն ահազանգում են․ շենքում հակասանիտարական վիճակ է, տարածված գարշահոտության պատճառով անելանելի վիճակում են: Տեւական ժամանակ է՝ շենքի առաջին հարկում, որն ի դեպ որեւէ մեկի սեփականություն չէ եւ եղել է շենքի նախկին ուրախությունների եւ տխրությունների սրահը, վթարված են խմելու ջրի եւ կոյուղատար խողովակները, որի հետեւանքով ջրերը լցվում են շենքի հիմքեր, այնտեղից էլ թափում հարակից հենապատից ու աստիճանավանդակներից: Ամիսներ շարունակ իրավիճակը չի փոխվում, բարձր ճնշմամբ ջուրը լցվում է շենքի հիմքեր, խարխլում այն ու անհանգստացնում բնակիչներին:

Սեփական միջոցներով մի քանի անգամ վթարը վերացնելու փորձերը ձեռնարկած բնակիչներն արդեն հանձնվել են: Մաշված են շենքի բոլոր խողովակաշարերը, խնդիրը համակարգային է, իսկ դրա լուծումն իրենց ուժերից վեր ,ասում են:

Բնակիչների հույսը՝ խոստացված շենքի տանիքի ու շքամուտքերի նորոգման ծրագիրն է, որում ըստ բնակիչների շենքը ներառված է, այդ պարագայում գուցե նորոգվեն նաեւ կոյուղատար խողովակներն ու վերջապես բնակիչներն ազատվեն սողուններից ու միջատներից, որոնք հաստատվել են շենքում ՝ խոնավության պատճառով:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել