copy image url
Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 10:25 13-05-2025

Թայվանը 2 միլիոն դոլար կտրամադրի Ուկրաինայում ականազերծման համար

Թայվանը 2 միլիոն դոլար կտրամադրի Ուկրաինայում ականազերծման աշխատանքների համար։ Այս պարտավորությունը ստանձնվել է Լիտվայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչների և Թայվանի ներկայացուցչության հանդիպման ընթացքում Վիլնյուսում։

«Լիտվան, որը գլխավորում է Ուկրաինայում ականազերծման միջազգային կոալիցիան, ողջունում է Թայվանի հետաքրքրությունը՝ աջակցելու այս կարևոր մարդասիրական նախաձեռնությանը»,- ասվում է Լիտվայի պաշտպանության նախարարության հայտարարությունում։

Նախարարությունն ընդգծել է, որ 2025 թվականին նախատեսվում է 30 միլիոն եվրո հատկացնել ականազերծման կոալիցիայի գործունեության համար։ Բացի այդ, Ուկրաինային երկկողմ օգնության շրջանակում նախատեսվում է տրամադրել ևս 30 միլիոն եվրո՝ ականազերծման սարքավորումների տեսքով։

Ուկրաինան շարունակում է մնալ աշխարհում ամենամեծ ականապատված տարածք ունեցող երկիրը։ Ռուսաստանի՝ Ուկրաինա 2022 թվականի փետրվարին լայնածավալ ներխուժումից ի վեր երկրի գրեթե մեկ երրորդը՝ շուրջ 174 հազար քառակուսի կիլոմետր, ականապատված է։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել