Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 13:25 12-05-2025

ՄԻՊ հայտարարությունը՝ Լիլիթ Աղեկյանին առնչվող դեպքի վերաբերյալ

Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը Լիլիթ Աղեկյանին առնչվող դեպքի վերաբերյալ

Մայիսի 8-ին փաստաբան Զարուհի Փոստանջյանը ահազանգ է ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծ հեռախոսահամարին` հայտնելով, որ լրագրող Լիլիթ Աղեկյանը գտնվում է ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Մուշի բաժնի ձերբակալվածների պահման վայրում, և ինքը չի կարողանում տվյալ վարույթով ներգրավվել որպես փաստաբան, ինչպես նաև տեսակցել Լիլիթ Աղեկյանին։
Պաշտպանի հանձնարարությամբ անմիջապես կապ է հաստատվել ինչպես ՁՊՎ-ի իրավասու ներկայացուցչի, այնպես էլ՝ քրեական վարույթն իրականացնող քննիչի հետ։ Ստացվել է պարզաբանում այն մասին, որ Լիլիթ Աղեկյանը ձերբակալվել է քրեական վարույթի շրջանակում քննիչի որոշման հիման վրա` դատարան ներկայացնելու նպատակով։

Ըստ ստացված տեղեկատվության` Զարուհի Փոստանջյանի` որպես փաստաբան ներգրավելու հարցը մերժվել է, քանի որ վարույթի շրջանակում առկա են նրա մասնակցությունը բացառող հանգամանքներ, իսկ Լիլիթ Աղեկյանի շահերը ներկայացնելու համար ներգրավվել է հանրային պաշտպան։

Ավելին, բարձրացվել է նաև ՁՊՎ-ում Լիլիթ Աղեկյանին բժշկական զննության ենթարկելու հարցը: Արդյունքում` շտապօգնության բժիշկների կողմից իրականացված զննության և արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն է ներկայացվել Պաշտպանի աշխատակազմ։ Պարզաբանվել է նաև, որ որոշակի գանգատներ ունենալու հիմքով Լիլիթ Աղեկյանը տեղափոխվել է «Գյումրու բժշկական կենտրոն», որտեղ անհրաժեշտ բուժզննության ենթարկվելուց հետո տեղափոխվել է ՁՊՎ։ Պաշտպանի ներկայացուցիչը կապի մեջ է գտնվել նաև բուժհաստատության հերթապահ անձնակազմի հետ։

Այնուհետև, Պաշտպանի աշխատակազմ ստացվել է տեղեկություն առ այն, որ դատարանի որոշմամբ Լիլիթ Աղեկյանը կալանավորվել է և տեղափոխվել ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ։
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ իրականացվել է այց, առանձնազրույց է տեղի ունեցել Լիլիթ Աղեկյանի հետ։

Առանձնազրույցի ընթացքում վերջինս ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները, ի թիվս այլնի` բարձրացրել է քրեական վարույթով իր նախընտրած փաստաբանին՝ Զարուհի Փոստանջյանին վարույթին ներգրավելու, իրեն անհիմն մեղադրանք առաջադրելու և ոստիկանության ծառայողների կողմից իր նկատմամբ ոչ պատշաճ և վատ վերաբերմունք ցուցաբերելու վերաբերյալ հարցեր։ Իր պնդմամբ` ոստիկանության ծառայողների կողմից կիրառվել է անհամաչափ ուժ, տևական ժամանակ կիրառվել են ձեռնաշղթաներ, զննության իրականացումն ուղեկցվել է տեսանկարահանմամբ, ինչպես նաև իրեն ոստիկանության բաժին են տեղափոխել տնային հագուստով։

Այցի շրջանակում ուսումնասիրվել են նաև վերջինիս վերաբերյալ կազմված փաստաթղթերը, իրավունքների ապահովմանն առնչվող որոշ հարցեր քննարկվել են նաև քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ։
Լիլիթ Աղեկյանը Պաշտպանի ներկայացուցիչներին տեղեկացրել է նաև, որ ՔԿՀ մուտք գործելիս տրամադրվել են իրեն անհրաժեշտ հիգիենայի պարագաներ, ինչի առնչությամբ ի սկզբանե ներկակացվել էին մտահոգիչ տեղեկություններ։

Ստացված ահազանգի և քրեակատարողական հիմնարկ կատարած այցի արդյունքները ամփովում են, պաշտոնական պարզաբանումների պահանջով գրություններ են հասցեագրվում ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ ՆԳՆ ոստիկանություն։

Պաշտպանն ընդգծում է, որ իրավասու մարմինները պարտավոր են պատշաճ քննարկման առարկա դարձնել անձի բոլոր պնդումները` վատ վերաբերմունքի հանգամանքների առնչությամբ և արդյունքները ներկայացնել հրապարակային:

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ մանրամասն ուսումնասիրության առարկա է նաև Զ. Փոստանջյանին որպես պաշտպան չներգրավելու հետ կապված հարցը:

Արդյունքների վերաբերյալ Պաշտպանի աշխատակազմը հանդես կգա հրապարակային:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան