Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 11:40 12-05-2025

Բրիտանիան նախատեսում է հայտարարել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին. Reuters

Լոնդոնում Ուկրաինային նվիրված հանդիպում կանցկացվի ԱԳ նախարարների մակարդակով։ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմին մայիսի 12-ին հանդիպելու է իր գործընկերների հետ Ֆրանսիայից, Իտալիայից, Գերմանիայից, Իսպանիայից, Լեհաստանից և ԵՄ-ից՝ Կիևին աջակցություն ցուցաբերելու հարցը քննարկելու նպատակով։ Լոնդոնում հայտնել են, որ Բրիտանիայի ԱԳ նախարարը նախատեսում է հայտարարել Ռուսաստանի Դաշնության դեմ նոր պատժամիջոցների մասին և կոչ անել ամրապնդել եվրոպական անվտանգությունը։

Բանակցությունները կանցկացվեն Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի և Եվրամիության առաջնորդների միջև մայիսի 19-ին նախատեսված գագաթնաժողովից առաջ, նշում է Reuters գործակալությունը։ Այդ գագաթնաժողովում Սթարմերը հույս ունի եվրոպական գործընկերների հետ կնքել պաշտպանական նոր համաձայնագիր և համաձայնեցնել միջոցառումներ՝ առևտրային կապերի բարելավման ուղղությամբ։

Մայիսի 10-ին Քիր Սթարմերը մասնակցել է «Ցանկացողների կոալիցիայի» հանդիպմանը Կիևում, որտեղ նաև ներկա են եղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը և Գերմանիայի նոր կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել

Ձեզ գուցե հետաքրքրի