Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 12:46 23-02-2022

Կանադան հայտարարել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մասին

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների առաջին փուլի մասին։ Այս մասին երեքշաբթի՝ փետրվարի 22-ին, հայտնում է La Presse-ը։
«Մենք կանադացիներին կարգելենք ցանկացած ֆինանսական փոխգործակցություն «ԴԺՀ»-ի և «ԼԺՀ»-ի հետ, մենք պատժամիջոցներ ենք մտցնում Ռուսաստանի խորհրդարանի անդամների դեմ, ովքեր կողմ են քվեարկել այս, այսպես կոչված, հանրապետությունները ճանաչելու անօրինական որոշմանը:
Մենք կանադացիներին կարգելենք գործարքներ կատարել կապված ռուսական պետական ​​պարտքի գնման հետ, լրացուցիչ պատժամիջոցներ կկիրառենք ռուսական պետական ​​բանկերի նկատմամբ և կարգելենք նրանց հետ ցանկացած ֆինանսական գործարք»,- ասել է Թրյուդոն։
Վարչապետը նաև նշել է, որ մինչև 460 լրացուցիչ զինծառայող է ուղարկում Լատվիա և հարակից շրջաններ՝ ՆԱՏՕ-ին աջակցելու համար։
Կանադան ներկայացնում է «տնտեսական պատժամիջոցների առաջին փաթեթը», որոնք ուժի մեջ կմնան «մինչ կվերականգնվի Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը», ասել է Կանադայի վարչապետը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել