copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 16:36 11-05-2025

Նարեկ Սարգսյան, ծանր հանցանք ես պարտակում. Մելիքյանը՝ ՆԳՆ խոսնակին

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ոստիկանության մամուլի երիտասարդ խոսնակ, հարգելի՛ Նարեկ, քո մասին շատ տեղերից դրական բաներ եմ լսել։ Դրա համար էլ ուղիղ քեզ եմ դիմում. դու ես ոստիկանության պաշտոնական վարկածը բարձրաձայնողը, ու չթվա քեզ, որ վաղը-մյուս օրը ասելու ես՝ դե ես ընդամենը խոսնակ եմ եղել - ինչ հանձնարարել են՝ ասել եմ։

Աղեկյան Լիլիթի հարցով «պատասխանատու ձևով» հերքում ես - թե բա սուտ են ասում՝ չի եղել նվաստացուցիչ վերաբերմունք։

Մենք չենք եղել ձեր քաղմասի շենքում ու իրոք չենք կարող վստահ ասել՝ ինչ է եղել - էն սահմռկեցուցիչ ու այլանդակ բաները եղե՞լ են, թե ոչ։ ԲԱՅՑ մի բան բոլորս մեր աչքով տեսել ենք - Լիլիթը ձեր քաղմասում հայտնվել էր ԳԻՇԵՐԱՆՈՑՈՎ։ Ինչու՞: Է՞դ ոնց կբացատրես, Նարե՛կ։ Իսկ եթե դա չես կարող բացատրել, ապա ձեր մնացած «պարզաբանումները» մերկապարանոց են ու անարժանահավատ։

ՀԳ. Ու ոչ մեկդ չհանդգնի ասել՝ Աղեկյանը չափերն անցնում էր։ Ինձ էլ է մի քանի ամիս առաջ շատ անարդար ձևով քննադատել։ Հետո՞ ինչ։ Ինձ համար լրիվ պարզ է վիճակը - ինչ-որ մարդիկ պաշտոնն ու դիրքն օգտագործում են անձնական հարցեր լուծելու համար, դու էլ նրանց «մեջքն ես պահում»՝ ծանր հանցանք ես պարտակում»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ