Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:00 11-05-2025

Աղտոտված գետ, գարշահոտություն ու լռություն․ Այնթապում վախենում են դուրս գալ տնից

Արդեն երկար ժամանակ է՝ Այնթապի բնակիչները բողոքում են տարածքում տիրող անտանելի պայմաններից։ Ըստ նրանց՝ գարշահոտությունը, գետի աղտոտված վիճակն ու անմաքուր միջավայրը անհնար են դարձնում փողոցով անցնելը։ Բացի այդ՝ վախենում են երեխաներին դրսում միայնակ թողնել՝ առողջությանը հնարավոր վնասի պատճառով։

«Երկու տարի է՝ այստեղ հող եմ գնել և այս խնդրին մշտապես բախվում եմ։ Ուր ասես դիմել ենք։ Շները ահավոր են, ցեխը՝ նույնպես։ Մեր ուժերով փողոցը սարքեցինք, բայց վիճակը չի փոխվել։ Ամեն անձրևից հետո այստեղով անցնել հնարավոր չէ։ Բողոքեցինք, եկան իբր մաքրեցին, բայց աղբը լցրեցին հենց բնակելի տարածքում։ Սարսափելի վիճակ է»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց 17-րդ փողոցի 5-րդ նրբանցքի բնակիչներից մեկը։

Մյուս բնակիչներից մեկն էլ պատմեց, որ մեկ բնապահպան՝ իրենց թաղամասից, ամբողջ գիշեր միայնակ մաքրել է տարածքը, և առավոտյան արթնանալիս այն արդեն մաքրված է եղել։

Բնակիչները դժգոհություն հայտնեցին նաև իրենց վարչական ղեկավարից ու համայնքապետարանից՝ նշելով, որ տարիներ առաջ տարածքն ուշադրության էր արժանանում և պարբերաբար մաքրվում էր, իսկ վերջին 7-8 տարում ոչ մեկը չի եկել խնդրով զբաղվելու։ Ոմանք հիշում են, որ այս տարածքը երբևէ շատ հաճելի և գեղեցիկ վայր է եղել, բայց այժմ անգամ քայլելն է դարձել փորձություն։

Հիշեցնենք, որ մայիսի 4֊ին Oragir.News-ը ահազանգ է ստացել Մասիսի խոշորացված համայնքի Այնթապի 17-րդ փողոցի բնակիչներից, Նրանց խոսքով՝ երկար ժամանակ է, ինչ թե՛ իրենց, թե՛ հարակից փողոցներում գարշահոտություն է տիրում Գետառում կուտակված աղբի պատճառով։ Բնակիչները նշում են, որ մաքրումից հետո ամբողջ աղբը լցվել է թաղամասի փողոցներով մեկ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ