Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 09:31 10-05-2025

Իշխանության համար հարկերի հավաքումն ավելի օրակարգային է քան Ցեղասպանության ճանաչումը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հարկերի հավաքման գործընթացը դարձել է էլ ավելի օրակարգային հարց իշխանությունների համար, քան Ցեղասպանության հանրահռչակումն ու ճանաչումը։ Հարկատուին «հերոս» անվանող իշխանությունը հարկերի հավաքման սահմանված շեմը, կարծես թե, չի գերազանցում։

Նախորդ տարվա հարկերի հավաքագրումը ձախողելուց և 223 մլրդ դրամ թերհավաքագրումից հետո սկսվեց հարկային տեռորը. 1%-ը դարձավ 5%, 5%-ը՝ 10%, իսկ բողոքող տնտեսվարողների կարծիքը ոչ ոք հաշվի չառավ։

Պետեկամուտների կոմիտեն փորձում է տպավորություն ստեղծել, թե այս տարի իրավիճակը շտկվել է։ ՊԵԿ-ից նախորդ ամիս հայտարարեցին, որ առաջին եռամսյակի պլանը նույնիսկ գերակատարել են։ Նախատեսվածից ավելի հարկային եկամուտներ են հավաքել։

«2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ապահովել է 566.5 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը 2025 թվականի պետական բյուջեի եռամսյակային համամասնություններով առաջին եռամսյակի համար նախատեսված ցուցանիշից՝ 563.1 մլրդ դրամից, ավելի է 3.4 մլրդ դրամով կամ 0.6 տոկոսով, իսկ վերանայված ցուցանիշից՝ 563.4 մլրդ դրամից, ավելի է 3.1 մլրդ դրամով կամ 0.5 տոկոսով»,- հայտարարել էր ՊԵԿ-ը։

Կրկին հանրության առաջ բարձրագոչ թվեր են ներկայացնում, որոնք իրականում այնքան էլ լավ արդյունք չեն, քանի որ պետք է դիտարկել ոչ թե թվերը, այլ դրանց հավաքման կամ էլ տնտեսվարողներից շորթելու ձևերը։

Նշենք, որ նախատեսել են հավաքել 563.4 միլիարդ, հավաքել են 566.5 մլրդ դրամ՝ 3.1 մլրդ դրամով ավելի։ Եվ սա՝ տնտեսավողների ուսերին հավելյալ հարկային բեռ ու պարտավորություն ավելացնելով»։

Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել

Ձեզ գուցե հետաքրքրի