copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 08:54 10-05-2025

Կրակն են ընկել «ապօրինի գույքի» ձեռը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ ««Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում դատավորների շրջանում ընդվզում է առաջացել նախկինների՝ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքերի գործերով։ Բանն այն է, որ դատավորները չեն կարողանում որոշումներ կայացնել, հատկապես՝ ՍԴ վերջին որոշումից հետո։

Հիշեցնենք․ օրեր առաջ ՍԴ-ն հաստատել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի մասին» օրենքը՝ հստակեցնելով կիրառման սահմանները, ՍԴ-ն եզրահանգել է, որ օրենքի իմաստով՝ բռնագանձման ենթակա է այն գույքը, որը ձեռք է բերվել համապատասխան պաշտոնատար անձի՝ պաշտոնն ստանձնելու պահից հետո, այսինքն, դատախազության արատավոր պրակտիկան, երբ ետ էին գնում 90-ականներ եւ մինչեւ նախկին պաշտոնյայի ծննդյան տարեդարձ ու անդրադառնում ամուսնական նվերներին, ենթակա չի լինելու ուսումնասիրության։

Այժմ դատավորները, կրակն ընկած, իրար մեջ քննարկում են՝ ինչ են անելու հարյուրավոր այդ գործերը, մի կողմից՝ օրենքն է, մյուս կողմից՝ դատախազությունը՝ իշխանության պատվերով։ Նշենք, որ նախկինների ապօրինի գույքով նախկինում զբաղվել է արդարադատության այժմյան նախարար Սրբուհի Գալյանը, երբ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալն էր»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ