copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 23:05 09-05-2025

Մեքսիկան դատի է տվել Google-ին՝ Մեքսիկական ծոցի անվանափոխության համար

Մեքսիկայի իշխանությունները դատական ​​հայց են ներկայացրել Google-ի դեմ՝ Google Maps ծառայությունում Մեքսիկական ծոցը Ամերիկյան ծոց անվանափոխելու համար։

Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը։

«Դատական ​​հայցն արդեն ներկայացվել է, … և այն դեռևս քննության փուլում է: Մենք միայն ուզում ենք, որ ԱՄՆ կառավարության հրամանը (խմբ.Մեքսիկական ծոցը Ամերիկյան ծոց վերանվանելու) կատարվի։ Ամերիկյան ծոցի վերաբերյալ ԱՄՆ կառավարության հրամանը վերաբերում է միայն ԱՄՆ մայրցամաքային շելֆին համապատասխանող հատվածին, այլ ոչ թե ամբողջ ծոցին, քանի որ կառավարությունը լիազորություն չունի ամբողջ ծոցը անվանակոչելու: … Մենք ոչինչ չէինք կարող ասել նահանգի, լեռան կամ լճի անվանափոխության մասին։ Նրանք կարող են իրենց տարածքի մի մասն անվանել այնպես, ինչպես ուզում են։ Բայց այն մասը, որը համապատասխանում է Մեքսիկային, չի կարող վերանվանվել», – ասել է Մեքսիկայի նախագահը:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը