copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 08:20 08-05-2025

ՔՊ-ում իրար ոտքի տակ են փորում․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

ՔՊ-ում իրար ոտքի տակ փորելու, իրար դեմ գործ տալու ժամանակներ են։ Առաջիկա համապետական ընտրությունները որքան մոտենում են, այնքան ներիշխանական գզվռտոցը թափ է հավաքում։ Պատգամավորներից մեկը մեզ պատմեց, որ բոլորը բոլորի դեմ «դոսյեներ» են հավաքում ու զեկուցում «շեֆին»: Մեկը մյուսին փչացնելով, վատաբանելով` փորձում է շահել առաջնորդի վստահությունը, տեղ ունենալ հաջորդ ցուցակում։ Մեր զրուցակիցը կատակեց՝ ժամանակներն այնպիսին են, որ ինքն անգամ սեփական ստվերին չի վստահում` ձկան պես լուռ գալիս է խորհրդարան ու հեռանում, որ հանկարծ գլխին «չսարքեն»։ Սակայն գիտակցում է նաեւ, որ լռությունն էլ չի երաշխավորում փրկությունը, քանի որ ամեն ինչ կառավարվում է ամենավերին օղակից, եւ ամենաաննշան թվացող միջադեպերը երբեմն այնքան են հատուկ ուռճացվում, որ ում նպատակահարմար գտնեն, պախարակեն, վարկաբեկեն եւ խելոք նստեցնեն իր տեղը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը