copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 07:20 08-05-2025

Սամվել Շահրամանյանի թիմը չի պատրաստվում «զիջել դիրքերը». ընտրությունները կարող են կուլմինացիոն լինել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արցախի նախագահի առաջիկա ընտրությունները կարող են կուլմինացիոն լուրջ փոփոխությունների հանգեցնել։

Չնայած այն հանգամանքին, որ Արցախի քաղաքական թիմը թեկնածուների է առաջադրում եւ փնտրում, այնուամենայնիվ, ներկայիս նախագահ Սամվել Շահրամանյանի թիմը չի պատրաստվում «զիջել դիրքերը»։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Արցախի Ազգային ժողովի խմբակցությունները առաջիկայում հայտարարությամբ են հանդես գալու։ Նրանք հակված են այն մտքին, որ պետք է այնպես անել՝ Սամվել Շահրամանյանը չզիջի դիրքերը եւ պահպանի իր պաշտոնը։

Արցախի թեւը փորձում է այնպես անել, որ Արցախի իշխանության կրած փոփոխությունները չպառակտեն արցախահայությանը։ Մինչդեռ ՔՊ-ականների կողմից ուղղորդվող թեւը ջանում է պառակտում մտցնել արցախահայերի մեջ:

Հիշեցնենք, որ 2025 թվականի մայիսի 21-ին ավարտվելու է Արցախի Հանրապետության 5-րդ նախագահի պաշտոնավարման ժամկետը:

Մայիսի 21-ին Արցախի Ազգային ժողովի պատգամավորները պետք է նոր նախագահ ընտրեն»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը