copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 19:35 07-05-2025

ԱՄՆ-ն և Չինաստանը մաքսատուրքերի թեմայով բանակցություններ կանցկացնեն Ժնևում

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը և գլխավոր առևտրային բանակցող Ջեյմիսոն Գրիրը շաբաթվա վերջին Շվեյցարիայում բանակցություններ կվարեն Չինաստանի փոխվարչապետ Հե Լիֆենգի հետ։

Այս մասին հայտնում է Reuters-ը։

Նշվում է, որ այս բանակցությունները կարող են դառնալ համաշխարհային տնտեսությունը խաթարող առևտրային պատերազմի լուծման առաջին քայլը։ Նախատեսվում է, որ Շվեյցարիայում, որը հայտնի է իր չեզոք դիրքորոշմամբ, բանակցային խմբերը կքննարկեն մաքսատուրքերի նվազեցման հարցը։

«Ես զգում եմ, որ սա ուղղված կլինի լարվածության թուլացմանը։ Մենք պետք է թուլացնենք լարվածությունը, նախքան առաջ շարժվելը»,- Fox News-ին հայտնել է Բեսենթը։

Սա չինացի և ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների առաջին հանդիպումը կլինի ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնսի և Չինաստանի վարչապետ Լի Ցյանի միջև Պեկինում մարտին կայացած հանդիպումից ի վեր։


Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում