copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 15:54 28-07-2021

ԱՄՆ-ը և Ռուսաստանը Ժնևում անցկացնում են դռնփակ բանակցություններ

Ժնևում մեկնարկել են ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև բանակցությունները ռազմավարական կայունության հարցով: Դրանք անցկացվում են փակ դռների հետևում և հանդիսանում են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հանդիպման ընթացքում ձեռք բերած պայմանավորվածությունների զարգացում: Այս մասին հաղորդում է Le Figaro-ն:

Նշվում է, որ Ռուսաստանի Դաշնության պատվիրակությունը գլխավորում է փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը: ԱՄՆ կողմից բանակցություններին մասնակցում է պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանը:

Ակնկալվում է, որ հանդիպումը կզբաղեցնի օրվա մեծ մասը: ԶԼՄ-ների ներկայացուցիչներին թույլ չեն տվել մտնել դիվանագետների դահլիճ:

Բանակցությունները նվիրված են սուր հարցերի՝ կապված սպառազինությունների վերահսկման հետ: Պարբերականի տեղեկություններով, ոչ Ռուսաստանը, ոչ ԱՄՆ-ն այս հանդիպումից չեն սպասում տպավորիչ արդյունքներ:

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի