copy image url
Ներքին 1 տարի առաջ - 13:00 06-05-2025

Կնոջս մեքենայի պատուհանը ջարդել են, բենզին լցրել ու վառել․ Գևորգ Ստեփանյան 

«Մեքենան իմ անունով է, բայց այն կինս է վարում։ Մեր բակում է կանգնած եղել։ Ուշ գիշերը, ժամը 4-ի սահմաններում, պայթյուն լսվեց, վեր կացանք տեսնենք՝ մեքենան այրվում է, կրակն արդեն դուրս էր եկել մեքենայից։ Մինչև իջել եմ, փորձել եմ մարել, օգնության է հասել նաև հարևանս։ Մինչ ԱԻՆ-ի ժամանելը՝ արդեն գրեթե մարել էինք»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը։

Նշենք, որ առտառոց այս դեպքը տեղի է ունեցել Շենգավիթ վարչական շրջանում, անհայտ անձը կամ աձինք հրկիզել են Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի կնոջ «Honda ENS1» մակնիշի ավտոմեքենան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հայտնել է ավագանու անդամը՝ նշելով, որ պատուհանի ապակին ջարդել են, բենզինով լի վառվող շիշը նետել մեքենայի մեջ։ Երեխաներն ու տնեցիները վախեցել են։

«Ոստիկանությունն արձանագրել է, որ մեքենայի ապակին կոտրել ու բեզին են լցրել։ Այսինքն՝ միտումնավոր այրել են մեքենան»,- ասաց Գևորգ Ստեփանյանը։

Ավագանու անդամի խոսքով՝ սա եղել է իր քաղաքական հայացքների պատճառով, բայց հստակ կասկածներ նա չհայտնեց, քանի որ, իր խոսքով՝ ինքն ընդգծված թշնամիներ չունի։ Նշեց նաև, որ իրավապահ մարմինները զբաղվում են այս հարցով, նրանք արդեն հանել են տարածքի բոլոր տեսախցիկների տեսագրությունները, սակայն դեռ ոչինչ պարզված չէ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ