copy image url
Ավելին 1 տարի առաջ - 14:10 06-05-2025

Colgate Total ատամի մածուկը վտանգավոր է. բողոքներ՝ խոցերի, այտուցների և բորբոքման մասին. RBK

Colgate Total Clean Mint ատամի մածուկը կարող է վտանգ ներկայացնել առողջության համար։ Վերջին շաբաթների ընթացքում բազմաթիվ օգտատերեր զանգվածաբար բողոքում էին, որ ատամի մածուկը օգտագործելուց հետո առաջանում է բերանի խոռոչի լորձաթաղանթի, լնդերի խոց, այրոց, բորբոքումներ և այտուցներ։ Այս մասին հայտնում է RBK-ն։

Առաջին անգամ մածուկի վերաբերյալ նման բողոքներ արձանագրվել են Բրազիլիայում, ինչից հետո մածուկը հանվել է վաճառքից։ Ներկայումս արտադրանքը ենթարկվում է ստուգման՝ սպառողների իրավունքների վերահսկողության տարբեր մարմինների կողմից։

Ռուսաստանում այս իրավիճակին արձագանքել է նաև Ռոսպոտրեբնադզորը, որն արդեն հայտարարել է, որ սկսում է սեփական հետաքննությունը՝ պարզելու արտադրանքի անվտանգությունը ռուս սպառողների համար։ Մինչ վերջնական եզրակացությունները մասնագետները խորհուրդ են տալիս զգուշությամբ մոտենալ այս մածուկի օգտագործմանը՝ հատկապես եթե նկատվում են նշված ախտանշանները։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ