Ուղիղ եթեր

Ով կմեկնի Փաշինյանի հետ ՌԴ, Աղազարյանենք դեռ մտածում են, Գյումրու սցենարը չի կրկնվի, ԲԴԽ անդամ կընտրեն․ Մամուլ

Հրապարակ օրաթերթը գրում է․
Վարչապետի աշխատակազմից խուսափում են հայտարարել՝ Նիկոլ Փաշինյանը մասնակցելո՞ւ է մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք շքերթին։ Միայն ԱԺ նախագահն է կարծիք հայտնել, թե ճիշտ կլինի, որ Փաշինյանը մասնակցի։ ԱԺ ՔՊ-ից միայն ազգությամբ ռուս Ալեքսեյ Սանդիկովը կմեկնի նրա հետ, քանի որ ՌԴ-ն մերժում է շատ ՔՊ-ականների։

ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանը եւ նրա կուսակից Հակոբ Ասլանյանը կնախաձեռնեն վարչապետ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց: Հրապարակ օրաթերթին Աղազարյանը հայտնել է, որ ուրբաթ օրը կուսակցության վարչության նիստ են անելու եւ քննարկելու են այդ հարցը, որից հետո կկարողանան դիրքորոշում հայտնել։

Հրապարակ օրաթերթը գրում է․
Իշխանությունը Վանաձորում նախատեսում է ամռան վերջին կամ աշնանը արտահերթ ընտրություններ անցկացնել ու 2026 թ. համապետական ընտրություններից առաջ ամրապնդել դիրքերը ՀՀ երրորդ քաղաքում, նաեւ՝ հաղթահարել Գյումրու ընտրությունների պարտության ամոթը։ Իշխանությունը հույս ունի, որ այս սցենարը Վանաձորում հաջողություն կգործարկի` խուսափելով ե՛ւ Երեւանի, ե՛ւ Գյումրու նախադեպերից:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի դեմ հարուցված քրեական գործը Հակակոռուպցիոն դատարանում առաջիկայում կմտնի ճառերի փուլ։ Ըստ օրաթերթի՝ այս ընթացքում դռնփակ նիստում մեղադրյալների պաշտպանները պնդել են, որ փորձաքննության հանձնված հրթիռների եզրակացությունը խիստ կասկածելի է ու անարժանահավատ։

Այսօրվանից մեկնարկելու է ԱԺ հերթական քառօրյան: Օրենսդիրները Բարձրագույն դատական խորհրդի անդամ են ընտրելու: ԱԺ ՔՊ Խմբակցությունը որոշում է կայացրել Բարձրագույն դատական խորհրդի անդամի թափուր տեղերում առաջադրել Աշոտ Հայրապետյանի, Արմենուհի Հարությունյանի եւ Անահիտ Աբրահամյանի թեկնածությունները․ գրում է Ժողովուրդ օրաթերթը։

Ըստ օրաթերթի մեկ այլ հոդվածի՝ պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) պետ Ռոմանոս Պետրոսյանի ընտրվելն է «Տավուշ» հայրենակցական միության նախագահի պաշտոնում, այն դեպքում, երբ նա ծագումով Կոտայքի մարզից է։

Բանակից ազատվելը «Ֆուտբոլի ճանապարհով» նորաձև է․ գրում է Ժողովուրդ օրաթերթը։ Ամեն տարի միջինում բանակից ազատվել է ֆուտբոլի մեկնարկային կազմի քանակով (11 անձ) երիտասարդ»։

«Փաստ» օրաթերթը գրում է. Աղբահանության վճարները ուրբաթ օրվանից սկսած հնարավոր կլինի վճարում կատարել «Հայփոստի» բոլոր մասնաճյուղերում։

Այս և այլ լուրերին կարող եք ծանոթանալ Oragir.News կայքում։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
18:47 Զանգեք ձեր մամային ու պապային. Սուպեր Սաքոյի դիմումը՝ հայրիկի գերեզմանից
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից