copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 19:07 05-05-2025

Թուրքիայի պատճառով Նեթանյահուն չեղարկել է իր այցն Ադրբեջան. իսրայելական մամուլ

Իսրայելական լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն 2025 թ. մայիսի 7-ին պիտի մեկներ Ադրբեջան, սակայն այցը չեղարկվել է, քանի որ Թուրքիան փակել է օդային տարածքը և արգելել Իսրայելի պետական «Սիոնի թևը» (Wing of Zion) ինքնաթիռի մուտքն իր օդային տարածք։ Հայտնում է ermenihaber.am-ը:

Չնայած վարչապետի գրասենյակը որպես պատճառ նշել է «տարածաշրջանային զարգացումները» և «քաղաքական ու անվտանգային օրակարգի ծանրաբեռնվածությունը», բայց «Walla »լրատվական հարթակը հայտնում է, որ իրական պատճառը Թուրքիայից անցման արգելքն է։

Որպես այլընտրանքային ուղիներ դիտարկվել են Հունաստանի և Բուլղարիայի օդային տարածքները, սակայն այդ դեպքում թռիչքի տևողությունը կրկնապատկվելու էր, ինչի պատճառով այդ տարբերակից հրաժարվել են։

Իսրայելից Ադրբեջան ուղիղ թռիչքների տարբերակները սահմանափակ են։ Շատ դեպքերում անհրաժեշտ է անցնել Թուրքիայի օդային տարածքով, իսկ այլընտրանքները՝ Սիրիան, Իրաքը և Իրանը, համարվում են ռիսկային:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը