copy image url
Ներքին 1 տարի առաջ - 13:31 05-05-2025

Գեղամ Մանուկյանն առաջարկում է առանց ատեստավորման բարձրացնել զինվորականների աշխատավարձերը

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանն առաջարկում է առանց ատեստավորման բարձրացնել զինվորականնդրի աշխատավարձերը։

Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նիստում նա հայտարարեց, որ ատեստավորումը մի շարք պատճառներով լուրջ խնդիր է դարձել: Նրա խոսքով՝ բանակային ծառայության ծանր փորձությունների ու դժվարությունների միջով անցած, թիկունքում մեծ փորձ ունեցող զինվորականները չպետք է ատեստավորում անցնեն: Նրա խոսքով՝ վերջերս միջոցառումներից մեկի ժամանակ կարճ զրույց է ունեցել «Հայրենիքի պաշտպան» ծրագրի շահառու մի զինծառայողի հետ:

Պատգամավորի գնահատմամբ՝ իր առջև գրագետ ու պատրաստված հրետանավոր է կանգնած եղել, բայց սրտի հետ կապված խնդիրների պատճառով չի կարողացել ֆիզպատրաստության ատեստավորում հանձնել, արդյունքում համեմատաբար փոքր աշխատավարձ է ստանում: Պատգամավորը դա սխալ մոտեցում է համարում, որը պետք է շտկել։
Նիստին ներկա պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը չհամաձայնեց, որ ատեստավորում պետք չէ: Նրա խոսքով՝ այն նախատեսված է զինվորականների մոտիվացիան և որակավորումը բարձրացնելու ձգտման համար

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը