Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 19:20 04-05-2025

Սատկած շուն, պլաստմասե շշեր, գարշահոտություն. Այնթապում աղբը գետից մաքրել, փողոցն են լցրել

Oragir.News-ը ահազանգ է ստացել Մասիսի խոշորացված համայնքի Այնթապի 17-րդ փողոցի բնակիչներից։

Նրանց խոսքով՝ երկար ժամանակ է, ինչ թե՛ իրենց, թե՛ հարակից փողոցներում գարշահոտություն է տիրում Գետառում կուտակված աղբի պատճառով։ Բնակիչները նշում են, որ մաքրումից հետո ամբողջ աղբը լցվել է թաղամասի փողոցներով մեկ։

Այնթապի բնակիչներից մեկը պատմում է, որ բազմիցս դիմել են Մասիսի համայնքապետարան, սակայն որևէ արձագանք չեն ստացել։

«Վերևից աղբը գցում են, գալիս է դեպի մեր կողմը, և արդեն անցնելու տեղ չի մնում։ Այդպես կուտակվում ու մնում է։ Պլաստմասե շշեր, սատկած շուն՝ ինչ ասես կա։ Չեք պատկերացնի՝ ինչ տհաճ հոտ է տարածվում։ Չհաշված այն, որ կոյուղիներն ուղղակի միացված են գետին, դա պետք է պարզապես տեսնել։ Ահազանգերից հետո ի վերջո տեխնիկա ուղարկեցին, բայց ամբողջ կեղտաջուրը մաքրելու փոխարեն լցրեցին փողոցի մեջտեղը»։

Բնակչի խոսքով՝ չնայած հարևանները փորձել են խոչընդոտել և պահանջել են, որ աղբը հեռացնեն, մաքրման աշխատանքներն իրականացնող պատասխանատուն ոչ միայն չի արձագանքել, այլ նաև անպատշաճ խոսքեր և հայհոյանքներ է հնչեցրել բնակիչների հասցեին՝ ասելով, թե «շատ բան կանեն, թող գան նկարեն»։

«Մենք՝ բնակիչներս, փաստի առաջ ենք կանգնել։ Հիմա այդ աղբը լցրել են երեխաների խաղատեղիում։ Քամին գարշահոտությունը տարածում է ամբողջ թաղամասում։ Բացի այդ, աղբը լցրել են այն հատվածում, որտեղ մարդիկ հաց են ուտում, հավաքվում, ժամանակ են անցկացնում»։

Բնակիչը հավելեց, որ սա ոչ միայն իր, այլև բոլոր բնակիչների պահանջն է՝ մաքրել տարածքն ու վերականգնել նորմալ բնակելի պայմանները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ