Ներքին 1 տարի առաջ - 20:50 03-05-2025

Զբոսայգին այլ տեսք ունի․ շաբաթօրյակ Երևանում

Այսօր Երևանի տարբեր վարչական շրջաններում իրականացվել են մաքրման, բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ։ Համապետական շաբաթօրյակի նպատակն է խթանել շրջակա միջավայրի պահպանության գաղափարը և խրախուսել բնակիչների մասնակցությունը համայնքային նախաձեռնություններին։

Oragir.News-ը շրջեց Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների պողոտայում գտնվող Մանկական զբոսայգում, արձանագրել, թե ինչպես է իրականացվել շաբաթօրյակն այս հատվածում։ Աշխատանքներն արդեն ավարտված էին, սակայն արդյունքը տեսանելի էր։ Զբոսայգին արդեն ուներ մաքուր, խնամված տեսք։ Աղբամանները դատարկ էին, տարածքում չէր նկատվում որևէ աղբ։

Այսպիսի միջոցառումները ոչ միայն բարելավում են համայնքների արտաքին տեսքը, այլև հիշեցնում մեզ, որ շրջակա միջավայրի պահպանությունը յուրաքանչյուրիս պարտականությունն է։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը