Ներքին 4 տարի առաջ - 16:51 01-11-2021

Վարակի օջա՞խ, թե՞ կանխարգելում. ինչպիսի տեսք ունի պատվաստման հերթը

Կառավարության վարած հակահամաճարակային պայքարի ֆիասկոն պարզ էր դեռ համաճարակի սկզբից։ Անմիջապես այն բանից հետո, երբ վերացվեց համատարած լոքդաունի ռեժիմը, հասարակական կյանքն դրվեց իր նախկին ռելսերի վրա, կարծես ոչինչ էլ չէր եղել։ Յուրաքանչյուր ա

նգամ, երբ կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը կամ Անահիտ Ավանեսյանը խոսում են ավելի խիստ վերահսկողություն սահմանելու մասին, այդ որոշումը կառավարության պատերից դուրս չի գալիս։ Հասարակական տրանսպորտը միշտ լեփ-լեցուն է, ոչ մի հասարակական վայրում չի պահպանվում հակահամաճարակային և ոչ մի կանոն։ Այս ամենին էլ գումարվեց պարտադիր պատվաստումը, ու, իբր հերթերը քիչ էին, հիմա էլ հսկայական հերթեր են գոյանում պոլիկլինիկաներում։

Տեսանյութում Քանաքեռ-Զեյթուն համայնքի թիվ 16 պոլիկլինիկան է։ Մարդիկ վիճում են, փորձում են իրենց հերթից առաջ մտնել, արագ պատվաստվել ու գնալ։ Բոլորն ինչ-որ տեղ են շտապում, սակայն կռիվների արանքում բոլորը բողոքում են, որ աշխատանք չունեն։ Ինչևէ, միջանցքներում հերթեր, այս հսկա հոսքին սպասարկող ընդամենը մեկ բուժաշխատող և ոչ մի անվտանգության աշխատակից, չկա հերթերը կարգավորող համակարգ։ Դե ֆիզիկական հեռավորության պահպանումն ու կուտակումներից խուսափելն էլ՝ հաճելի բոնուս։

Նման հերթերի մեջ ավելի մեծ է հավանականությունը, որ մարդիկ կվարակվեն։ Արդյունքում ստացվում է, որ պատվաստվում են, բայց ապարդյուն, ինչից էլ օգտվում են տարբեր խմբեր, որոնք փորձում են մանիպուլացնել հասարակությանն ու հակապատվաստումային ալիք ստեղծել։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել