copy image url
Արտաքին Ներքին 1 տարի առաջ - 13:56 03-05-2025

Ժնևում ներկայացվել են ՀՀ հիմնական ձեռքբերումները մարդու իրավունքների ոլորտում

ՀՀ պատվիրակությունը Ժնևում մասնակցել է ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) աշխատանքային խմբի 49-րդ նստաշրջանի շրջանակում կայացած՝ ՀՀ կողմից ներկայացված 4-րդ շրջանի ազգային զեկույցի քննարկմանը, անդրադարձ է կատարվել վերջին 4.5 տարիների ընթացքում Հայաստանում մարդու իրավունքներին առնչվող զարգացումներին, խնդիրներին և հեռանկարներին: ՀՀ պատվիրակությունը ղեկավարում է ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը։

Քննարկմանն ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը հանդես է եկել ելույթով, որի ընթացքում ներկայացրել է ՀՀ հիմնական ձեռքբերումները մարդու իրավունքների խթանման և պաշտպանության ոլորտում, մասնավորապես՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործառույթների շրջանակում։

Նա նշել է, որ Հայաստանը շարունակում է անհրաժեշտ աշխատանքներ իրականացնել խոցելի խմբերի՝ երեխաների, կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց, ավագ սերնդի ներկայացուցիչների, փախստականների, տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության և բարեկեցության ապահովման ուղղությամբ՝ իրականացնելով օրենսդրական բարեփոխումներ, մշակելով քաղաքականություններ, տրամադրելով կարիքահենք ծառայություններ։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում