Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 20:30 02-05-2025

Եթե Հայաստանի տնտեսությունն աճեր, աղբի և տրանսպորտի վճարը չէին բարձրացնի․ հարցում

«2025 թվականի մարտի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմում է 5 տրիլիոն 318 միլիարդ»,- այս մասին այսօր կայացած ասուլիսում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքն աճել է 4,4 տոկոսով, ԱՄՆ դոլարով արտահայտված՝ 5,8 տոկոսով։ 2024-ի արդյունքներով՝ պետական պարտքը ՀՆԱ-ի հարաբերակցությամբ նվազել է 0,1-ով՝ կազմելով 13 միլիարդ 581 միլիոն դրամ։

Նա նաև տեղեկացրեց, որ ներքին պարտքի ծավալն ընդհանուր պարտքի մեջ աճել է՝ հասնելով 50 տոկոս մակարդակի, ինչը նախարարը դրական է բնութագրում։ Թվային վերլուծություններում Վահե Հովհաննիսյանը հանգում է նրան, որ ՀՀ-ն հարստանում է ավելի արագ, քան պարտք է վերցնում։

Oragir.News-ը այսօր շրջեց մայրաքաղաքով և անցորդներից փորձեց հետաքրքրվել, թե արդյոք համաձայն են Վահե Հովհաննիսյանի այն պնդման հետ, որ Հայաստանի տնտեսությունն աճում է ավելի արագ, քան պետական պարտքը։

«Հայաստանում տնտեսություն չկա, որ մի հատ էլ աճի։ Եթե տնտեսությունը աճեր, աղբի և տրանսպորտի վճարը չէին բարձրացնի»,- պատասխանեց հարցվածներից մեկը։

Անցորդներից մեկն էլ նկատեց, որ տնտեսության զարգացում Հայաստանում չկա։

«Այսօրվա մեր իշխանության ասածներից ո՞րն է ճիշտ։ Հույսեր չեմ կապում այս իշխանությունների հետ»,- ասաց մեկ այլ քաղաքացի։

Մի տղամարդ էլ պնդեց, որ պետական պարտքն ավելի արագ է աճում, քան տնտեսությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
16:38 6 երեխա, 30 քմ տուն և 100 000 դրամ վարձ. Սոցապը բազմազավակ մորը զրկել է նպաստից
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է

Ձեզ գուցե հետաքրքրի