Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 20:26 02-05-2025

ԱՄՆ պետծառայողները բյուջեի փողերով տարածքներ են վարձակալել երեկույթների համար. Մասկ

ԱՄՆ պետական արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար Իլոն Մասկը հայտարարել է, որ ԱՄՆ պետծառայողները բյուջետային միջոցներ են ծախսել երեկույթների համար շքեղ հյուրանոցներ և մարզադաշտեր վարձակալելու նպատակով:

Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

«Նրանք, ըստ էության, երեկույթներ են կազմակերպել հարկատուների փողերով։ Նրանք (պետծառայողները. խմբ.) քչից են սկսում (գողանալ. խմբ.)։ Սկզբում, որպես կանոն, խարդախությունը տեղի է ունենում փոքր մասշտաբով, և նրանք փորձում են թաքցնել դա, այնուհետև տարեցտարի, եթե ոչ ոք չի կանգնեցնում նրանց խարդախությունը, ավելի անամոթ են դառնում և ամեն տարի ավելի ու ավելի շատ են գողանում, և ահա նրանք բառացիորեն մարզադաշտեր են վարձակալում (երեկույթների համար. խմբ.)»,- հայտարարել է գերատեսչության ղեկավար Մասկը «Fox News» հեռուստաալիքի եթերում։

DOGE-ի աշխատակիցներից մեկը հայտարարել է, որ գերատեսչությունը նոր կանոն է մտցրել. այժմ բյուջեից գումար վերցնելու առաջ պետական ծառայողները պետք է անդորրագիր ներկայացնեն։ Ինչպես նշել է գերատեսչության աշխատակիցը, դրանից հետո որևէ մեկն այլևս գումար չի վերցրել։

Գերատեսչության մեկ այլ ներկայացուցիչ պատմել է, որ ԱՄՆ փոքր բիզնեսի կառավարման վարչությունը վարկեր է տրամադրել 120 տարեկանից բարձր անձանց, թեև, ինչպես նշել է Մասկը, ԱՄՆ-ում ամենատարեց մարդը 114 տարեկան է: Բացի այդ, դեպարտամենտի աշխատակցի խոսքով, վարկեր են տրամադրվել 11 տարեկանից փոքր երեխաներին և դեռ չծնված մարդկանց: Մասկի խոսքով՝ նման մարդկանցից մեկը «ծնվել է» 2165 թվականին։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել