Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 15:30 02-05-2025

Տիղմ, փոսեր ու լճակներ. Oragir.News-ի ահազանգից հետո Դարակերտի Կենտրոնական փողոցը բարեկարգում են

Արարատի մարզի Դարակերտ գյուղի Կենտրոնական փողոցի առաջին նրբանցքը տարիներ շարունակ գտնվում է անմխիթար վիճակում։ Այն ասֆալտապատված չէ, իսկ ճանապարհի փոսերը տեղումների ժամանակ վերածվում են տիղմային հատվածների և փոքրիկ լճակների, որոնք շատ ուշ են չորանում։ Արդյունքում՝ դժվարանում է թե՛ մեքենաների, թե՛ հետիոտների տեղաշարժը։

Oragir.News-ը զրուցել է գյուղի բնակիչներից մեկի հետ, ով նշել է, որ իրենք նման խնդիր չունեն, սակայն նշված նրբանցքի վիճակը երկար տարիներ է՝ մնում է անփոփոխ։

«Այդ Կենտրոնական փողոցի առաջին նրբանցքը արդեն 10 տարի է՝ այդ վիճակում է։ Ուշադրություն դարձնող չկա։ Տեղի բնակիչները պարբերաբար բողոքում են, բայց լուծում չի տրվում։ Մարդկանց համբերությունն էլ սահման ունի՝ ինչքա՞ն կարող ենք այս վիճակը հանդուրժել։ Այս հարցը պետք է վերջապես լուծվի»,- ասաց նա։

Oragir.News-ը գրավոր հարցում է ուղարկել Մասիսի համայնքապետարան խնդրի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով։ Համայքապետարանի պատասխանում նշվում է՝

«Ի պատասխան ձեր 25/04/2025թ. հարցման՝ տեղեկացնում եմ, որ Մասիս համայնքը խոշորացվել է 2021թ.-ին։ Այդ ժամանակից ի վեր համայնքի բնակավայրերում պարբերաբար իրականացվում են ճանապարհների բարեկարգման և ասֆալտապատման աշխատանքներ։

Այս տարվա ընթացքում նույնպես գործընթացը կշարունակվի։ Ձեր կողմից նշված փողոցը ևս ներառված է ծրագրում։ Արդեն իսկ հարթեցվել և կոպճապատվել են Դարակերտի Դավիթ Լադոյան փողոցը, Դավիթ Լադոյան 1-ին նրբանցքը, Դավիթ Լադոյան 1-ին փակուղին և Կենտրոնական 1-ին նրբանցքը։

Ինչ վերաբերում է ասֆալտապատմանը, ապա ընթացիկ տարում Դարակերտ բնակավայրում կասֆալտապատվի միայն Հարություն Միրզոյան փողոցի շարունակությունը (4393 քմ)»:

Նշենք, որ Oragir.News-ի գրավոր հարցումից մի քանի օր անց «Դարակերտ բնակավայր» օգտանվամբ ֆեյբուքյան էջում տեղադրվել են նշյալ փողոցի հարթեցմանը վերաբերող նկարներ և տեսանյութեր։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը