copy image url
Ներքին 1 տարի առաջ - 09:15 02-05-2025

Երևանում 49-ամյա խմած վարորդը «Ford Explorer»-ով բախվել է կայանված «Opel Zafira»-ին, որն էլ կոտրել է մթերային խանութի դուռն ու սառնարանը․ shamshyan.com

Երեկ՝ մայիսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։30-ի սահմաններում Երևանյան խճուղում, թիվ 27 հասցեի դիմաց Կոտայքի մարզի բնակիչ 49-ամյա Աշոտ Խալաթյանը իր վարած «Ford Explorer» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանով վերջինը առաջ է ընթացել և բախվել մթերային խանութի ապակյա դռանն ու ըմպելիքների համար նախատեսված սառնարանին՝ կոտրելով դրանք։

Վվթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան, իսկ վթարի հետևանքով վնասվել է նաև կայանված վիճակում գտնվող «Kia» մակնիշի ավտոմեքենա։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ մերքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի և վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Հովհաննես Վարդանյանը և Արման Մելքոնյանը։

«Ford Explorer»-ի վարորդ Ա․ Խալաթյանը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ՝ ամենաբարձր աստիճանի խմած։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են «Opel Zafira»-ի, «Kia»-ի վարորդների և խանութի սեփականատիրոջ ինքնությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ