Բաստիոն 1 տարի առաջ - 22:00 01-05-2025

Բաստիոն․ Մենք չունենք մտավորականություն՝ որպես խավ․ Վահան Արծրունի

Գևորգ Էմին-Տերյան

Գլխավոր խմբագիր

Oragir.News-ի «Բաստիոն» հաղորդման հյուրը կոմպոզիտոր, մշակույթի ու հասարակական գործիչ Վահան Արծրունին է:

Նրա հետ խոսել ենք մի շարք կարևոր հարցերի մասին՝ ինչու է հայ հասարակության շրջանում երաժշտական ճաշակը նման անկում գրանցել, ինչ կապ ունի երաժշտությունը մարդու էության հետ:

Ըստ Վահան Արծրունու՝ երաժշտությունը ցուցիչ է, որը ցույց է տալիս, թե ինչ խավի է պատկանում մարդը:

Կոմպոզիտորը խոսել է այն մասին, որ երաժշտությունը միշտ գրվում է պատվերով, նույնիսկ այնպիսի աշխարհահռչակ կոմպոզիտորներ, ինչպիսիք են Բեթհովենը և Բախը, ստեղծագործել են պատվերով, ուստի այդ ֆունկցիան պետք է իր վրա վերցնի պետությունը:

Անդրադարձ է եղել ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում Տիգրան Մանսուրյանի հետ կապված միջադեպին՝ մասնավորապես, թե արդյոք լրագրողն իրավունք ուներ այդ օրը նման հարցադրում անել կոմպոզիտորին, ապա Մանսուրյանի և միջադեպի հետ կապված հանրային արձագանքին:

Վահան Արծրունին այն համոզմունքը հայտնեց, որ մենք չունենք մտավորականություն՝ որպես խավ. կան պարզապես անհատ մտավորականներ:

Անդրադարձ է եղել նաև երկրում ստեղծված ծանր իրավիճակին ու մեր առջև ծառացած մարտահրավերներին, այդ ամենի հնարավոր լուծմանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Գևորգ Էմին-Տերյան

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին