copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:12 01-05-2025

Ավինյանին ասել են՝ խելոք մնա, տղա ջան, մենք չլինենք, դու կոալիցիա չես ունենա․ Սամվել Հակոբյան

Ավինյանին ասել են՝ խելոք մնա, տղա ջան, մենք չլինենք, դու կոալիցիա չես ունենա։ Այս մասին «Հրապարակի» հետ զրույցում ասել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը՝ անդրադառնալով Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած դեպքին և դրա հետևանքներին։

«Տեղեկություն չունենք, պարզ տրամաբանական վերլուծություն է․ Առաջին տարբերակն այն է, որ այս ամեն ինչն իրենց ընդհանուր ուժի որոշած ստրատեգիան է, որ տեսնում են, թե իրավական, թե քաղաքական դաշտում պարտվում և խայտառակվում են, ուզում են գործընթացները տանել փողոցային, 90-ականների ոճի մեջ, որտեղ ուղղակի օրենքի դրոշակն իրենց ձեռքում է, անպատժելիության մթնոլորտում կարող են մարդ ծեծեն ու հետո մարսեն, դա` մեկ տարբերակ, երկրորդ տարբերակն այն է, որ Ավինյանին ասել են՝ խելոք մնա, տղա ջան, մենք չլինենք, դու կոալիցիա չես ունենա, իշխանություն էլ չես ունենա։ Ձեռներդ հեռու մեր թաղապետից, որը արևմտամետ ուժի ներկայացուցիչ է, որը անգլերեն չգիտի, միայն մարդ ծեծել գիտի ու իրեն խուժանավարի պահել», -ասաց ավագանու ընդդիմադիր անդամը` անդրադառնալով Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի կողմից ակտիվիստ Արթուր Չախոյանին ծեծի ենթարկելու միջադեպին։

Նա նաև նշել է, որ հանդիպում եղել է Տիգրան Ավինյանի հետ այդ հարցով, քննարկել են միջադեպը․ «Չգիտեմ՝ Արամ Սարգսյանն է եղել, թե Տիգրան Տեր- Մարգարյանն է եկել։ Մենք կարող ենք արձանագրել, որ քաղաքը քաղաքապետ չունի, քաղաքապետին նայեք։ Քաղաքացիական ակտիվիստ - ավագանու անդամ-թաղապետ, էս 3 մարդու մեջ է եղել կոնֆլիկտ, ու քաղաքապետը մինչև հիմա կարծիք չի հայտնել, իսկ ՔՊ-ի և«Հանրապետության» արած հայտարարություններն այնքան աբսուրդային են, որ մարդ չգիտի՝ լացի թե խնդա: Ասում են՝ երբեմն ժողովրդավարությունը պետք է պաշտպանել ուժով, դա շատ լավ ցույց է տալիս, որ սրանք ոչ թե արևմտամետ են, այլ թրքամետ են։ Հայ տղամարդու ոճի մեջ երբեք չի եղել մեկին տասը հոգով ծեծելը։ Հիշենք՝ ովքեր են սիրում մեկին վրա տալ, ծեծել, սպանել, դա թուրքերի, այսինքն՝ գործող իշխանության քաղաքական կնքահայրերի սիրած ոճն է»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի