Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 14:28 01-05-2025

Հայաստանում աշխատավորի օրը ամենակեղծ օրերից մեկն է․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրում է․

«Հայաստանում աշխատավորի օրը ամենակեղծ օրերից մեկն է, որովհետեւ Հայաստանում աշխատավորների շահերի պաշտպանությունը գրեթե զրոյական մակարդակի վրա է:

Ընդ որում, գործնականում ոչ մի էական ռեֆորմ չի իրականացվել ու իրականացվում այդ հարցում շոշափելի փոփոխության հասնելու համար:

Հայաստանում օրակարգի կարեւորագույն հարցերից մեկը պետք է լիներ արհմիությունների համակարգի ձևավորումը, որը թույլ կտար լուծել երկու կարեւոր խնդիր՝ մի կողմից ապահովել աշխատողների իրավունքների պաշտպանություն, մյուս կողմից՝ այդ խնդիրը լուծել գործատուների հետ հրաբերության քաղաքակիրթ մեխանիզմով, որը կարեւոր հանգամանք է հանրային համերաշխության խնդրի տեսանկյունից:

Հայաստանում կապիտալի նախնական կուտակման գործընթացը բերել է հանրային տրամադրությունների մի լրջագույն արատի՝ հասարակության այսպես ասած աղքատ կամ համեստ կարողությունների տեր մարդկանց որոշակի բաց կամ լատենտ ատելությունը հարուստների նկատմամբ:

Այս երեւույթը մշապես ենթարկվել է քաղաքական շահարկումների ու խաղարկումների, ու այդպես է առ այսօր:

Արհմիությունների կենսունակ համակարգի ձեւավորումը կարեւոր քայլ կամ բաղադրիչ կլինի այդ խնդիրը հաղթահարելու ուղղությամբ: Իսկ դրա հաղթահարումը կարեւոր է, որովհետեւ «դասակարգային ատելությամբ» երկիրը երբեք չի կարող արդիականանալ եւ այդ երկիրը երբեք չի կարող լինել ինքնիշխան, որքան էլ բարձր լինեն ինքնիշխանության մասին դեկլարացիաներն ու բաժակաճառերը:

Նաեւ հենց այդ նկատի ունեմ, երբ պարբերաբար նշում եմ, որ ինքնիշխանությունը սեփական երկրում ներքին կյանքը եւ հասարակական հարաբերությունները կառուցելու կարողությունն է,այլ ոչ թե տարատեսակ արտաքին թեմաներով մանիպուլյացիաները»:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան