copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:55 30-04-2025

Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ 43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավանի կամրջի տակ. shamshyan.com

Այսօր՝ ապրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:30-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ստեփանավանի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ մի տղամարդ և հայտնել, որ ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում իր կինը դուրս է եկել տանից և չի վերադարձել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, կնոջ ամուսինն ու հարազատները մի քանի ժամ շարունակ որոնողական աշխատանքներ են իրականացրել և արդեն ժամը 16:20-ի սահմաններում ոստիկանության Ստեփանավանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ որոնողական աշխատանքների արդյունքում Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճում՝ Ստեփանավանի կամրջի տակ՝ քարերի մոտ, հայտնաբերվել է որոնվող կնոջ դին։

Հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ մահացածի մարմինը դուրս են բերել կիրճից և մոտեցրել դիատարին։

Տեղի ունեցածը ինքնասպանություն է, դժբախտ պատահար, թե սպանություն, պարզվում է։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Լոռու մարզի բնակիչ 43-ամյա Էդիտա Գ.-ն է։

Մանրամասնեը՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը