copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 18:32 30-04-2025

Հայ հանրությունը հերթական անգամ տեսավ, թե ինչ տեսք ունի խուժանապետությունը. Դերենիկ Մալխասյան

«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Գյումրու քաղաքապետի ընտրություններից հետո ՔՊ-ականներն ու արևմտյան գրանտներով սնվողները վայնասուն էին դրել, աղմկում էին, թե իբր Գյումրիում կրիմինալն է հաղթել։ Այդ ժամանակ ասում էինք, որ ձեզանից բեթար կրիմինալ այս երկրում չկա։

Այսօր արդեն մասնագիտությամբ Վազգենի եղբայր աշխատող Արամ Զավենիչի ու յուր կուսակիցների շնորհիվ հայ հանրությունը հերթական անգամ տեսավ, թե իրականում ինչ տեսք ունի խուժանապետությունը, Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք ինչպիսի խուլիգանական պահվածք կարող են դրսևորել չինովնիկները ու ինչպես կարող են այդ ամենն արդարացնել արևմտամետի դիմակի տակ հանդես եկող ակտիվիստներն ու իբր իրավապաշտպանները։

Ու զավեշտն այն է, որ կաբինետում 15 հոգով ընդդիմադիր ակտիվիստ ծեծող թաղապետի կուսակացությունը Եվրադաշինք անունով մասնակցում էր Գյումրու ավագանու ընտրություններին ու իբր եվրոպական արժեքներ էին քարոզում։

Այդ ժամանակ էլ էինք ասում, որ սրանք իրականում եվրաթուրքական դաշինք են՝ թուրքական բարքերով։ Հիմա արդեն ժամանակն է, որ վերջ տան եվրոպամետ երևալու ձևականություններին ու հայտարարեն, որ իրենք իրականում թուրքական բարքերի ջատագովներ են։ Որ իրականում իրենց նպատակը Հայաստանը թուրքական քաղաքական բարքերով վիլայեթ սարքելն է։ Թուրքիայի Մեջլիսում ամիսը մեկ Նոր Նորքի թաղապետի պես ընդդիմադիր են ծեծում։

Ի վերջո, քաղաքական դաշտը պետք է զուլալվի, եվրոպամետ կոչվածները պետք է միավորվեն ՔՊ-ի հետ ու առաջիկա ընտրություններում հանդես գան «Թուրքական դաշինք» անունով»։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել