Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 18:00 30-04-2025

Էդմոն Մարուքյանին քաղաքական գործիչ չեմ համարում, ինչի պիտի նրա հետ համաձայն լինեմ. հարցում

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարությանն իր յութուբյան ալիքում տեսանյութ է հրապարակել, որում անդրադարձել է «ԴՕԿ» կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանին։ Նրա կարծիքով՝ Վարդան Ղուկասյանի անհետացումը կազմակերպել են ներկա և նախկին իշխանությունները։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Համաձա՞յն եք Էդմոն Մարուքյանի հետ, որ Վարդան Ղուկասյանի անհետացումը կազմակերպել են ներկա և նախկին իշխանությունները»։

Հարցվածների մեծ մասը դժվարացավ հստակ պատասխան տալ, սակայն որոշներն էլ նշեցին՝ կցանկանան, որ Վարդան Ղուկասյանը վերադառնա։

«Ես Էդմոն Մարուքյանին չեմ ճանաչում»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Մարուքյանը քաղաքական գործիչ չէ։ «Ես Էդմոն Մարուքյանին որպես քաղաքական գործիչ չեմ տեսնում»,- նշեց նա։

«Է ավելի լավ, պրծանք էդ քֆուրներից»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ պետք է փաստ ներկայացվի, ասածները հիմնավորելու համար։
«Ես հիմա պիտի Էդմոն Մարուքյանի հետ համաձայնե՞մ կամ համաձայնե՞մ, եթե որևէ մեկը ինչ-որ բան ասում է՝ փաստ պետք է բերվի, եթե փաստ կա՝ համաձայն եմ, եթե փաստ չկա՝ չգիտեմ»,- ասաց նա։

«Ես չեմ էլ ճանաչում Վարդան Ղուկասյանին ու չեմ էլ ուզում իմանամ»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։
Հարցվածներից մեկն էլ նշեց, որ իրեն չեն հետաքրքում այդ մարդիկ։

«Համ ձեր ասած մարդն ա անհետաքրքիր, համ էլ ձեր ասած անհետացած մարդն ավելի անհետաքրքիր ա»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով