copy image url
Ներքին 1 տարի առաջ - 11:10 30-04-2025

Մայիսի 9․ ինչու է Նիկոլ Փաշինյանը մեկնելու Մոսկվա

ԵՄ պաշտոնյաների զգուշացումների ֆոնին, թե Եվրամիության անդամության ձգտող երկրները չպետք է մասնակցեն մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք ռազմական շքերթին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այնուամենայնիվ, պատրաստվում է մեկնել Մոսկվա։

Նա նաև Պուտինի հետ զրույցում էր հաստատել, որ ընդունում է Ռուսաստանի նախագահի հրավերը և մասնակցելու է մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք տոնակատարություններին։

Oragir.News-ի աղբյուրի փոխանցմամբ, Փաշինյանի այցը Մոսկվա միայն տոնակատարություններով չէ պայմանավորված։

Ըստ մեր աղբյուրի, Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին պատրաստվում է Մոսկվայից երաշխիքներ ստանալ, որ եթե գնա արտահերթ ընտրությունների, Մոսկվան կաջակցի նրան կամ գոնե չի խոչընդոտի։

Փաշինյանը մեծ վախ ունի, որ արտահերթ ընտրությունների համար իր հրաժարականից հետո ՔՊ խորհրդարանական խմբակցությունը կարող է կիսվել մասերի։

Փաշինյանի մյուս վախն էլ այն է, որ իր վարկանիշը շարունակում է գահավիժել, և եթե ինքը չկարողանա արտահերթ ընտրություններով անակնկալի բերել քաղաքական ուժերին, ապա 2026 թվականին հաղթելու շանս չի ունենա։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում