copy image url
Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 09:50 30-04-2025

Ամերիկային սպասում է «ոսկյա դարաշրջան». Թրամփի հերթական ելույթը․ DW

Դոնալդ Թրամփն իր նախագահական ղեկավարման երկրորդ ժամկետի առաջին 100 օրը կոչել է «ԱՄՆ պատմության մեջ ամենահաջողվածը բոլոր վարչակազմերի համար»։

Միչիգան նահանգի Ուորեն քաղաքում ելույթ ունենալով՝ նա ասել է, որ առաջիկա շաբաթներին ու ամիսներին իր վարչակազմը կներկայացնի Ամերիկայի պատմության մեջ հարկերի ամենամեծ նվազումը։

Թրամփն ասել է, որ Ամերիկային սպասում է «ոսկյա դարաշրջան»՝ ցածր գներով, բարձր աշխատավարձերով և «աշխարհի պատմության լավագույն տնտեսությամբ»։ Հաղորդում է Deutche Welle-ն:

Իր քաղաքական հակառակորդներին՝ դեմոկրատներին, նա անվանել է «խելագարներ» և «հանցագործներ», քննադատել է նաև «ծայրահեղ ձախ դատավորներին», որոնք, ըստ նրա, խանգարում են իր քաղաքականության իրականացմանը, ինչպես նաև «կողմնակալ լրատվամիջոցներին»։

Միգրացիայի մասին խոսելով՝ Թրամփը հայտարարել է, որ «ներխուժողների հեռացումը» իր համար ոչ միայն նախընտրական խոստում է, այլ «սուրբ պարտք որպես զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար»։

«Ես պարտավոր եմ փրկել մեր երկիրը», – ասել է նա։

Ամերիկյան լրատվամիջոցներում հրապարակված վերջին հարցումները ցույց են տալիս, որ Թրամփի քաղաքականությանը ներկայումս կողմ է ամերիկացիների միայն մոտ 40%-ը։

Թրամփն այդ հարցումները անվանել է «կեղծ» և պնդել, որ իրականում իր օգտին է հանդես գալիս քաղաքացիների 60%–ը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր