copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:36 29-04-2025

ԼՂ հայերի դեմ գործողությունների համար Ադրբեջանը չի պատժվել. Amnesty International

Լեռնային Ղարաբաղում հայերի իրավունքները խախտելու համար Ադրբեջանն այդպես էլ չի պատժվել, ասված է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցում։

«Վիճելի Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության ընթացքում կատարված խախտումների համար անպատժելիությունն առաջվա պես շարունակվում է։

Հունվարի 24-ին, կասեցնելով Ադրբեջանի լիազորությունները, ԵԽԽՎ-ն վերահաստատեց իր մտահոգությունը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքով Հայաստանից Լեռնային Ղարաբաղ մուտքի սահմանափակման լուրջ մարդասիրական և մարդու իրավունքների հետևանքները չճանաչելու վերաբերյալ։

ԵԽԽՎ-ն միաժամանակ դատապարտել էր Ադրբեջանի կողմից 2023 թվականի սեպտեմբերին իրականացված ռազմական գործողությունը, որի արդյունքում Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 հազար մարդուց կազմված ամբողջ էթնիկ հայ բնակչությունը տեղահանվեց Հայաստան։ Նրանց անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավունքը անտեսվել է»,-ասված է իրավապաշտպան կազմակերպության զեկույցում։

Ամենից շատ դիտված