copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:53 28-04-2025

Շտապօգնության բժիշկների վրա դանակով հարձակված քաղաքացին եղել է խմած, նախկինում էլ տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն․ shamshyan.com

Այսօր՝ ապրիլի 28-ին, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարություն էր տարածել, որ դանակով զինված քաղաքացին հարձակվել է շտապօգնության բուժանձնակազմի վրա՝ դատապարտելով արարքը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ ժամը 14:20-ի սահմաններում Աշտարակի շտապօգնության բուժանձնակազմը ինքնազգացողության վատացման համար կանչով մեկնել է Փարպի գյուղ, որտեղ ճանապարհին նկատել են կանչ տված պացիենտին, ով Արագածոտնի մարզի բնակիչ 37-ամյա Ա. Ս.-ն է։

Բժիշկները, հավատարիմ Հիպոկրատին տված երդմանը, մոտեցել են նրան, քանի որ ճանաչել են ու բազմաթիվ անգամ նրան բժշկական օգնություն են ցուցաբերել, սակայն այս անգամ Ա. Ս.-ն, ըստ Աշտարակի շտապօգնության բժշկուհի Սիրանուշ Ա.-ի հայտնածի, եղել է ալկոհոլի ազդեցության տակ, հայհոյանքներ է հնչեցրել բժշկուհու հասցեին, ապա իր մոտ եղած դանակով փորձել է հարվածել, սակայն շտապօգնության 40-ամյա վարորդ Էդգար Մ.-ի հետ Ա. Ս-ի ձեռքից դանակը վերցրել են, ինչի հետևանքով թե՛ բժշկուհին, թե՛ վարորդը ձեռքի շրջանում ստացել են վնասվածքներ։

Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղ էլ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով, Ա Ս.-ն բազմաթիվ անգամ կեղծ ահազանգեր է տվել 911, շտապօգնություն, և մի քանի անգամ նրան տեղափոխել են ՀՀ առողջապահության նախարարության հաշվեկշռում գործող հոգեկան առողջության կենտրոն, սակայն չգիտես ինչու, ոչ մի բուժում չկատարելով, հետո համարել են, որ պացիենտը առողջ է ու դուրս են գրել հոգեկան առողջության կենտրոնից՝ պատճառաբանելով, թե ինքը համաձայն չէ մնալ այդտեղ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ