copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:48 28-04-2025

Նիկոլ Փաշինյանը և Քրիստեն Միխալը քննարկել են Հայաստան-Էստոնիա հարաբերությունների զարգացման հեռանկարները

Պաշտոնական այցի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի և Էստոնիայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Քրիստեն Միխալի հանդիպումը: Նախ կայացել է երկու երկրների վարչապետների առանձնազրույցը, այնուհետև հանդիպումը շարունակվել է ընդլայնված ձևաչափով:

Քրիստեն Միխալը շնորհակալություն է հայտնել վարչապետին Էստոնիա պաշտոնական այցով ժամանելու համար և նշել, որ այցը նոր ազդակ կհաղորդի երկու երկրների միջև բազմակողմ հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Էստոնիայի վարչապետը նշել է, որ իր գլխավորած Կառավարությունը պատրաստ է քայլեր ձեռնարկել երկկողմ առևտրատնտեսական կապերի զարգացման, տարբեր ուղղություններով համատեղ ծրագրերի իրականացման ուղղություններով: Քրիստեն Միխալը ողջունել է ՀՀ Կառավարության բարեփոխումների լայն օրակարգը և դրանց արդյունավետ իրականացման գործում հայտնել Էստոնիայի Կառավարության պատրաստակամությունը:

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և նշել, որ Հայաստանի և Էստոնիայի միջև ընդհանուր արժեքների և շահերի վրա հիմնված հարաբերությունները դինամիկ զարգանում են՝ ոչ միայն երկկողմ մակարդակում, այլև Հայաստան-ԵՄ գործընկերության շրջանակներում: ՀՀ վարչապետը ևս ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է խորացնել համագործակցությունն Էստոնիայի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։ Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների զարգացման գործում Էստոնիայի շարունակական աջակցության համար:

Զրուցակիցները կարևորել են երկկողմ առևտրատնտեսական կապերի ընդլայնումը, գործարարների միջև համագործակցության խթանումը, բիզնես համաժողովների կազմակերպումը։

Նիկոլ Փաշինյանը և Քրիստեն Միխալն անդրադարձ են կատարել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին, այդ թվում` վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման գործընթացին, պետական կառավարման համակարգում թվային լուծումների ներդրմանը:

Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի շուրջ: Վարչապետ Փաշինյանը շեշտել է ՀՀ Կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին և արդեն իսկ համաձայնեցված խաղաղության համաձայնագրի ստորագրման հույս հայտնել:

Էստոնիայի վարչապետը ողջունել է խաղաղությանը միտված քայլերը և նշել, որ համաձայնագրի ստորագրմամբ Հարավային Կովկասի տարածաշրջանում կհաստատվի երկարատև և կայուն խաղաղություն:
Հաջորդիվ, ի պատիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Էստոնիայի վարչապետի անունից տրվել է պաշտոնական ընթրիք:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը