copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:31 28-04-2025

Դավիթ Խուդաթյանն ու Գևորգ Պապոյանն այցելել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ապրիլի 28-ին աշխատանքային այց են կատարել Սյունիքի մարզ։

Նախարարներն այցելել են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ, ընկերության գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի ուղեկցությամբ:

շրջել բաց հանքում, հարստացուցիչ ֆաբրիկայի կիսաինքնամանրացման աղացի և գնդաղացի տեղամասերում, ծանոթացել արտադրական գործընթացին, ընկերության արդիականացման և արտադրողականության բարձրացման ուղղությամբ իրականացվող քայլերին։

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն ՀՀ առաջատար հանքարդյունահանող ընկերություն է: Այն Հայաստանի խոշոր հարկատուներից է(ավելի քան 101 մլրդ ՀՀ դրամ 2024թ․ տվյալներով), խոշոր գործատուներից մեկը՝ ավելի քան 4600 աշխատակից։ ԶՊՄԿ արտադրանքը (պղնձի և մոլիբդենի կոնցենտրատը) ապահովում է Հայաստանի արտահանման զգալի մասնաբաժինը։

«ԶՊՄԿ-ն լավագույն օրինակն է, թե ինչպես ժողովուրդը՝ ի դեմս ՀՀ Կառավարության, կարող է մասնաբաժինն ունենալ հանքից, այս տարի ոչ միայն խոշոր հարկեր են վճարվել գործարանի կողմից, այլ նաև կազմակերպությունը շահաբաժին է բաշխել և մոտ 100 միլիոն դոլար պետական բյուջե գումար է մուտք արվել»,- նշել է նախարար Գևորգ Պապոյանը։

Շրջայցի ընթացքում քննարկվել է ընկերության գործունեությունը, զարգացման ծրագրերն ու կարևոր դերը երկրի տնտեսության զարգացման գործում։ Անդրադարձ է կատարվել նաև տնտեսության ոլորտում իրականացվող քաղաքականությանը, պետական աջակցության գործիքակազմին, ինչպես նաև նոր պղնձաձուլարանի կառուցման հնարավորություններին։

Ընկերության ենթակառուցվածքները տեղակայված են Սյունիքի մարզի Քաջարան և Կապան համայնքներում: Հանքաքարի տարեկան արտադրությունը կազմում է 22 մլն տոննա։

ԶՊՄԿ-ն մշակել է կայուն զարգացման միջազգային լավագույն չափանիշների համապատասխանության ռազմավարություն՝ որդեգրելով բնապահպանական, սոցիալական և կառավարչական բարեփոխումների փուլային ներդրման պլան։

Այցին մասնակցել են նաև Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, ԱԺ պատգամավորներ Արմեն Խաչատրյանը, Նարեկ Ղահրամանյանը, Կարեն Համբարձումյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին