copy image url
Խոսք Ներքին 1 տարի առաջ - 18:27 28-04-2025

ԿԳՄՍՆ-ի նոր նախագիծն անարդար է. չի կարելի դպրոցների միջև տարբերություն դնել

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Բարձր կատարողականի արդյունքով ուսումնական հաստատություններին խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Ըստ նախագծի՝ բարձր կատարողականով դպրոցները կխրախուսվեն, ցածրի դեպքում՝ կստանան աջակցություն։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով զրուցեց կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանի հետ, ում խոսքով՝ կրթությունը պետք է լինի հավասար և հասանելի բոլորի համար:

«Այս նախագիծը գնահատում եմ շատ անարդար։ Կրթությունը չի սիրում անհավասարություն։ Կրթությունը պետք է լինի հավասար և հասանելի բոլորի համար, իսկ սա դպրոցների միջև առաջացնում է անհավասարություն»,- նկատեց մեր զրուցակիցը։

Փորձագետի խոսքով՝ արդյունքում վատ դպրոցներ հաճախող երեխաների ծնողները նրանց այլևս տվյալ դպրոց չեն տանի։

«Կրթությունը պետք է լինի պետության հոգածության ներքո։ Չի՛ կարելի որևէ տարբերություն դնել այս կամ այն դպրոցի միջև»,- եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը