Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 16:20 28-04-2025

Առաջ ավելի ուժեղ անձրևներ էլ են եղել, բայց Վենեցիայի օրը չէինք ընկնում. հարցում՝ ջրհեղեղների մասին 

Անձրևի հետևանքով Երևանի փողոցներում կրկին հեղեղումներ են եղել։

Մայրաքաղաքում ամեն անգամ անձրևից հետո ճանապարհները դառնում են անանցանելի և քաղաքում իսկական ջրհեղեղ է լինում։

Վերջին անձրևներից հետո ցոցցանցերում օգտատերերը տեսանյութեր են հրապարակել, որոնցում երևում է, որ փողոցներն անանցանելի են անցորդների համար:

Նշենք, որ տևական ժամանակ է՝ երբ մայրաքաղաքում հորդ անձրև է գալիս, գետեր են առաջանում: Իսկ այս ամենի ֆոնին Երևանի քաղաքապետարանը ոչինչ չի ձեռնարկում։

Oragir.News-ը այսօր շրջեց մայրաքաղաքով և անցորդներից հետաքրքրվեց, թե ըստ իրենց՝ ինչո՞ւ որևէ մեկը չի պատժվում դրա համար։

«Իրենք իրե՞նց պետք է պատժեն։ Առաջ ավելի ուժեղ անձրևներ են եղել, բայց սենց Վենեցիայի օրին չենք ընկել»,- ասաց քաղաքացիներից մեկը։

Անցորդներից մեկի համոզմամբ էլ՝ քաղաքապետարանը անձնական հարցերով է զբաղված, և պետական հարցերի հետ գործ չունի։

«Ոչ մեկ ոչինչ չի անում, մենակ իրենց աշխատասենյակում նստած կոֆե են խմում»,- պատասխանեց հարցվածներից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում