copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 17:42 27-04-2025

Միջազգային հանրությունը պետք է Իսրայելին ստիպի խաղաղության հասնել Գազայում. Ֆիդան

Գազայում խաղաղության հաստատումը միջազգային հանրության գերակա խնդիրն է։

Այս մասին Դոհայում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Կատարի կառավարության ղեկավար և արտաքին գործերի նախարար Մոհամմեդ բին Աբդուլ Ռահման ալ Թանիի հետ բանակցություններից հետո։

«Իսրայելը պետք է խաղաղության գնա։ Միջազգային հանրությունը պետք է պատասխանատվություն կրի դրա համար»,- ասել է թուրք նախարարը։

Ֆիդանի խոսքով՝ Դոհայում վերջերս կայացած բանակցությունների օրակարգի առաջին կետը Գազայի իրավիճակն էր։

«Գազայում համաշխարհային հանրության աչքի առաջ տեղի է ունենում մարդասիրական ողբերգություն։ Մարդասիրական օգնություն տարածաշրջան չի մատակարարվել գրեթե երկու ամիս»,- նշել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը։

Նա հավելել է, որ այս փուլում հիմնական խնդիրներն են հրադադարի արագ վերականգնումը, Գազա մարդասիրական օգնության անխափան մատակարարման ապահովումը և պատանդների փոխանակումը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ