Ուղիղ եթեր
Թեթև զրույց 1 տարի առաջ - 18:00 26-04-2025

Թեթև զրույց. Գինեկոլոգին դիմելը ամոթ չէ. կանացի հիվանդություններ, փոխնակ մայրեր

«Թեթև զրույց» փոդքասթի այսօրվա թողարկման հյուրը գինեկոլոգ Վահե Տեր-Մինասյանն է:

Զրույցի ընթացքում մենք մանրամասն անդրադարձանք մի քանի կարևոր թեմաների, որոնք վերաբերում են կանանց առողջությանը։ Խոսեցինք փոխնակ մայրության գործընթացի, դրա իրավական և բժշկական կողմերի մասին։
Վահե Տեր-Մինասյանը նաև ընդգծեց գինեկոլոգի պարբերական այցելությունների կարևորությունը՝ նշելով, որ վաղ հայտնաբերված խնդիրները շատ հաճախ կանխարգելելի են և չեն հասցնում լուրջ վտանգների։

Զրույցի ընթացքում մենք շեշտեցինք, որ յուրաքանչյուր կին պետք է վստահորեն և առանց վախի այցելի մասնագետի՝ իր առողջության պահպանման համար։

Մենք նաև խոսեցինք այն մասին, թե ինչ սխալ պատկերացումներ կան այսօր գինեկոլոգի այցելության վերաբերյալ, և ինչպես կարելի է հաղթահարել վախերն ու կեղծ նախապաշարումները։

Համոզված ենք, որ մեր այսօրվա զրույցը կօգնի շատ աղջիկների և կանանց ավելի ուշադրությամբ վերաբերվել իրենց առողջությանը և գիտակցել, որ վաղ կանխարգելումը միշտ ավելի հեշտ և անվտանգ է, քան բուժումը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով