Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:42 26-04-2025

Հովտաշատ գյուղում բախվել են «Infiniti»-ն ու «Mercedes»-ը. կա վիրավոր. արագիլն էլ կորցրել է բույնը. shamshyan.com

Այսօր՝ ապրիլի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 11:40-ի սահմաններում Հովտաշատ գյուղի Բաղրամյան փողոցում բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչ 42-ամյա Մհեր Պ-ի վարած «Infiniti» մակնիշի և Վրաստանի Հանրապետության քաղաքացի 31-ամյա Գևորգ Մ.-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով «Mercedes»-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բնակչի տան դիմաց տեղադրված բետոնե էլեկտրասյանը և կոտրել այն:

Վթարի հետևանքով «Mercedes»-ի վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Մասիսի բժշկական կնետրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է հիվանդանոց:

Բետոնե էլեկտրասյան կոտրվելու հետևանքով սյան վրա տեղադրված արագիլի բույնն ամբողջությամբ վնասվել է:

Այսքան շատ պարեկների ժամանման պատճառն այն է, որ վթարի հետևանքով «Infiniti»-ն մասամբ հայտնվել էր ճանապարհի երթևեկելի գոտում ու ստեղծվել էր խցանում, սակայն պարեկների ժամանումից րոպեներ անց երթևեկությունը կարգավորվեց:

Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Արագիլը վնասված էլեկտրասյան հետևանքով կորցրել է իր բույնն ու անընդհատ օդում ման էր գալիս այն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված