Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 19:04 25-04-2025

5 օրում` 2 վրաերթ Սայաթ-Նովայի փողոցում, լուսացույցի հարցը լուծեք, չի՛ կարելի. ակցիա Գյումրիում

Գյումրիի Սայաթ-Նովա փողոցում, դրամատիկական թատրոնի դիմաց գտնվող հետիոտնային անցումի վրա ժամանակ առ ժամանակ վրաերթեր ու ավտովթարներ են լինում։

Պատճառն այն է, որ այդ հատվածը պատշաճ կերպով կահավորված չէ, լուսացույց չկա։ 5 օրում` այս փողոցի վրա արդեն 2-րդ վրաերթի դեպքն է արձանագրվել։

Oragir.News-ի թղթակցի փոխանցմամբ` այսօր այդ հատվածում քաղաքացիները անհնազանդության ակցիա են արել, պահանջելով` ձեռնարկել միջոցներ հետիոտնային այդ անցումով մարդկանց անվտանգ տեղաշարժն ապահովելու ուղղությամբ։

Նշենք, որ ակցիայի մասնակիցները 10 րոպեով փակել են Գյումրիի Սայաթ-Նովա փողոցը, որը բացվել է պարեկների հետ բանակցությունների արդյունքում։

Մանրամասները` տեսանյութում

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին